ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Սիրելը մարդ արարածի կոչումն է

Սիրելը մարդ արարածի կոչումն է
26.04.2016 | 09:58

ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳ
Մարդ արարածը ինչքան շատ է ժամանակային առումով հեռանում քրիստոնեական ակունքներից, և ինչքան քիչ են պահպանվում ու փոխանցվում քրիստոնեական օրենքները, այնքան կասկածելի և ավելի ու ավելի անհավատալի են դառնում քրիստոնեական իրողություններն ու նույնիսկ քրիստոնեական հավատը, և մարդը սկսում է տարակուսել. արդյոք մեր ծնողները ճի՞շտ են վարվել մկրտության ավազանի միջոցով մեզ բերելով դեպի, այսպես կոչված, «Քրիստոսի եկեղեցին», կամ, հիմա ես ճի՞շտ եմ վարվում, որ կրում եմ Քրիստոսի անունը, ՈՒմ ուսմունքը այնքան կասկածելի է թվում մեր օրերում: Իսկ ինչո՞ւ մենք պետք է որպես ճշմարտություն ընդունենք հրեա ժողովրդի փորձառությունը Աստծուն ճանաչելու համար: Արդյոք մեր ժողովուրդը Աստծուն և նրա ծրագրերը հասկանալու և Նրան ճանաչելու մեջ ավելի որոշիչ փորձառություն չի՞ ունեցել, կամ մենք, լինելով աշխարհի քաղաքակիրթ ազգերից մեկը, ավելի բարձր կարգի «ուսմունք կամ հավատ» չէի՞նք կարողանա ստեղծել մեր ազգի համար, որի շնորհիվ մեր ազգը այսքան տառապանք չէր կրի իր «քրիստոնեական դավանանքի» համար… Այստեղ է, որ մենք սկսեցինք մտածել ինչպես հրեա ժողովուրդն էր մտածում՝ սպասելով Մեսիային: Նրանք Մեսիային սպասում էին միայն նրա համար, որ «Հզոր թագավորը» ազատագրեր իրենց հռոմեական իշխանությունից: Բայց եկավ Հիսուս Քրիստոսը և մարդկությանը բերեց «սիրո պատվիրանը»։ Ասաց. «Իմ պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ սկզբունքների և զորությունների դեմ», որը մինչ օրս տարակուսելու առիթ է տալիս մարդկությանը:


Թե՛ մեր ազգի, թե՛ հրեա ժողովրդի, թե՛ այլ ազգերի պատմությունից մենք գիտենք, թե ինչպես դարեր շարունակ մարդկային գործոնը խաթարել է Աստծո սահմանած ներդաշնակությունն աշխարհում: Միշտ էլ եղել են և կլինեն ազգեր, ժողովուրդներ, որոնք կունենան և՛ տարածքային, և՛ այլ բնույթի խնդիրներ այլ ազգերի հետ, և մտածել, թե քրիստոնեական սկզբունքներն են պատճառը, ճիշտ չէ: Այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ քրիստոնեությունը պետական կրոն ընդունած գերտերությունները, անտեսելով մարդկության շահերը, առաջնորդվելով միայն սեփական շահերով, այլ երկրների թելադրում են իրենց դիրքորոշումը և հրահրում են միջպետական սադրանքներ, և՝ կամա թե ակամա ոչ զարգացած ու փոքր պետություններն ու ազգախմբերն են կրում հետևանքները: Ստեղծվել է խառը, անորոշ մի իրավիճակ, երբ անկանխատեսելի է ազգերի ճակատագիրը և, բնականաբար, մտածել, թե հրաժարվելով քրիստոնեական արժեքներից՝ համարելով այն աստվածճանաչողության հրեական տեսակետ, կարելի է ազգի կարգավիճակն ու դիրքը բարելավել, դառնում է կասկածելի: Քրիստոսը՝ Մեսիան Ինքն էր, Ով եկավ և բերեց օրենքի լրումը և «խակամիտ հրեական աստվածճանաչողությունը», «հին հրեական ստվերական օրենքը», ինչպես բնութագրել է Նարեկացին, հասցրեց կատարյալ և ճշմարիտ աստվածճանաչողության և տվեց համայն մարդկությանը, որպես փրկության միակ միջոց:


Այսօր շատերը կարծում են, թե հասել ենք զարգացման այնպիսի աստիճանի, որ երկուհազարամյա քրիստոնեության դրույթները, որ համարում են առասպել, պետք է անտեսել։ Բայց կա՞ արդյոք աստվածճանաչողության մի այլ ճանապարհ, բացի քրիստոնեությունից, որի շնորհիվ մարդկությունն այս երկրագնդի վրա կունենա կատարյալ խաղաղություն: Թե՛ հրեա, թե՛ հույն, թե՛ հեթանոս՝ մենք բոլորս այս երկրագնդի բնակիչներն ենք և, այս երբեմնի շատ մեծ թվացող երկրագունդն այսօր այնքան փոքր է դարձել, երբ նրան հետևում ենք տիեզերքից, որ մարդկության առաջնային խնդիրը պետք է դառնա ճշմարիտ աստվածճանաչողության միջոցով ամբողջ աշխարհում խաղաղության հաստատումը, ինչպես պատվիրեց և Իր անձնական օրինակով ցույց տվեց Հիսուս Քրիստոսը:

ՀԱՎԱՏ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Աստվածաշնչում բազում պատմություններ կան արդարների մասին։ Նաև վկայություններ, թե բոլոր ժամանակներում որքան դժվար է եղել նմանների կյանքը։ Բայց նաև փաստեր կան, որ նույնքան էլ շատ են եղել օրհնությունները, որոնք Աստված խոստացել և բաշխել է նմաններին իրենց արդարության համար: Արդար Ղովտը և արդար Շուշանը այսօր մեզ հուսադրում են, որ ամենաանելանելի վիճակներից անգամ կարող է փայլատակել լույս, և Աստված կարող է արդարի արդարությունը դուրս բերել ինչպես արև: ՈՒրիշների անարդարությունը և նրանց ժամանակավոր հաղթանակը արդարության հանդեպ առիթ չեն կարող հանդիսանալ, որ մենք կասկածենք այն ճշմարտություններին, որ քարոզեց Քրիստոս: Արդարության համար պայքարը կարող է լինել դժվարին և մարդկային մտածելակերպով կարող է թվալ անհնարին, բայց երբ Ինքը՝ Երկինքն է հանձն առնում արդարության հաստատման համար պայքարը, ո՞վ կարող է դիմակայել Նրան: Քանի՜-քանի պատերազմներ, որ մղել է հրեա ժողովուրդը հանուն արդարության, հաղթանակով է ավարտել, նույնիսկ, երբ թշնամու ուժերը բազում անգամ գերազանցել են նրա ուժերին. «Քեզ են բախվում անիրավները, որպեսզի պատժվեն իրավացիորեն. հեռանալով Քո հեզությունից, բախվում են Քո արդարությանը և ընկնում են Քո խստության տակ»,- հաստատում է Օգոստինոս Երանելին:


Մեր օրերում, ինչպես ավետարանն է զգուշացնում, ավելի դժվար է մնալ արդար և օրինապահ: Ինչպե՞ս ապրել արդար, կարող ենք լսել մարդկանցից, երբ այսքան անարդարություն է տիրում մեր շրջապատում, երբ խոսվում ու քարոզվում է մի բան, բայց գործով տեսնում ենք մի այլ բան: Եվ իրականում հետզհետե հասարակությունը դառնում է ավելի տրամադիր անարդարության նկատմամբ, և այսօր շատ զարգացած երկրներում նույնիսկ արդարացվում և ընդունվում են օրենքներ, որոնք արդարացնում են անարդարությունը: Չէ՞ որ մարդը մեկ անգամ է աշխարհ գալիս և ինչո՞ւ բարդացնել նրա կյանքը, հետևել ինչ-որ օրենքների, առավել ևս քրիստոնեական, որոնք սահմանել են հազարավոր տարիներ առաջ հրեա մարգարեները, եթե կարելի է ավելի հեշտ ապրել: Վերջապես ինչո՞ւ պետք է հոգանք արդարության հաստատման մասին, եթե մեր կյանքի տևողությունը չի բավարարի այդ պայքարի պտուղները վայելելուն, և մենք մեր ամբողջ կյանքը կվատնենք արդարության անօգուտ փնտրտուքով։ Աստվածաշունչը, սակայն, հակառակ այդպես մտածողների հիշեցնում է. «Նոյը կատարյալ և արդար մարդ էր իր ազգի մեջ: Նոյը սիրելի եղավ Աստծուն» (Ծննդոց 6.9):


Ինչպե՞ս համոզել մարդուն ապրել արդար, եթե նա չի հավատում Հարությանը, և Հիսուս Քրիստոսի զոհողությունը անտեսելով, մտածում է, որ մենք բոլորս այս կյանքում ծնվում ենք մեկ անգամ և իրավունք ունենք ապրելու ըստ մեր ընտրած կանոնների։ Կանոններ, որոնց պատճառով հետզհետե կորսվում է հավատը արդարության նկատմամբ: Ամեն դեպքում լինե՛նք արդար, եթե ուզում ենք, որ աստվածային նախախնամությունը մեր անարդարության պատճառով մեզնից երես չթեքի և չզրկի Հարության հույսից:


Անահիտ-Աննա ԳԻՉՅԱՆ

Դիտվել է՝ 1175

Մեկնաբանություններ